Armenian      
Քննչական կոմիտեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2024
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի  ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ եւ 39-րդ հոդվածների 1-ին մասից հանել «կամ խեղման» բառերը:

Հոդված 2.  Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամ դառնալու»բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, իսկ «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը՝ «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 3.   Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում  «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու»բառերով:

Հոդված 4. Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով  հաշմանդամություն ունեցող անձի դեպքում սահմանված  դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով  հաշմանդամություն ունեցող անձի վրա:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

01.03.2024
Երեւան
ՀՕ-77-Ն