Armenian      
Պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.02.2024

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 29.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Պատրաստության եւ կիրառման ընթացքում աշխարհազորայինների վրա տարածվում են օրենքով սահմանված՝ զինվորական կանոնագրքերի պահանջները, որոնց խախտումն աշխարհազորայինի համար առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.03.2024
Երեւան
ՀՕ-92-Ն