ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.02.2024
Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 3-րդ հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-ին եւ 38.2-րդ կետերով.
«38.1 | 9 / 7 | 2.50 | 2.57 | 2.64 | 2.72 | 2.80 | 2.88 | 2.96 |
38.2 | 9 / 6 | 2.44 | 2.50 | 2.57 | 2.64 | 2.72 | 2.80 | 2.88»: |
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
21.03.2024
Երեւան
ՀՕ-90-Ն