ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասներկուերորդ պարբերությունով.
«Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան, սահմանում է նաեւ հարկային մարմնի կողմից հարկադիր կատարման ներկայացված չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) հարկային մարմնի՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «կարգադրությունը,» բառից հետո լրացնել «հարկային մարմնի՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.03.2024
Երեւան
ՀՕ-105-Ն