ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
«Հոդված 3.1. Մաքսային ծառայողը
1. Մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մաքսային ծառայության պաշտոն եւ իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է մաքսային ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածով եւ 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող՝ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
3.2. Մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն մաքսային ծառայողին, որը մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով մաքսային ծառայության պաշտոնից:
3.3. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ կոչումները:»:
Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում «Մաքսային» բառը փոխարինել «Բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողների, մաքսային» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.03.2024
Երեւան
ՀՕ-101-Ն