ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի
14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների ներմուծումը» բառերը փոխարինել «ապրանքների՝ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 187-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 189-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առեւտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) 6-րդ մասից հանել «հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ մաքսային» բառերը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները կարող է սահմանել Կոմիտեն:»:
Հոդված 6. Օրենքի 212-րդ հոդվածի 7-րդ մասում «Կառավարությունը սահմանում է» բառերը փոխարինել «Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել» բառերով:
Հոդված 7. Օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 256-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:»:
Հոդված 9. Օրենքի 260-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 261-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանը չպահպանելու դեպքում:»:
Հոդված 11. Օրենքի 262-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի սահմանած կարգով:»:
Հոդված 12. Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
5-7-րդ մասերով.
«5. Անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթով ընտրվելու դեպքում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 13. Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) նախաորակավորված լինելու եւ սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»:
Հոդված 14. Օրենքի 287-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
1.1-ին մասով.
«1.1. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առեւտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է անմաքս առեւտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքով ստանձնած պարտավորությունները չկատարելը:»:
Հոդված 15. Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելը անմաքս առեւտրի խանութների համար Կոմիտեի սահմանած վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչեւ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 17.
Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.03.2024
Երեւան
ՀՕ-113-Ն