Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2024

Հոդված  1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվա՟կանի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետը եւ 2-րդ կետի «դ» ենթակետը «բնակչության» բառից առաջ լրացնել «հանրային առողջապահության, ներառյալ՝» բառերով.

2)  6-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետը «գործողությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով իրավունքների սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները.» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.03.2024
Երեւան
ՀՕ-115-Ն