ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) հինգերորդ պարբերությունից հանել «: Ուղեղի մահը համարժեք է մարդու մահվան» բառերը.
2) յոթերորդ պարբերությունը «մահվան փաստի հաստատումից հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կենսաբանական մահից հետո» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կենսաբանական մահ՝ օրգանիզմի բոլոր հյուսվածքներում եւ բջիջներում կենսաբանական եւ ֆիզիոլոգիական գործունեության լրիվ եւ անդառնալի դադարում:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Փոխպատվաստման ենթակա» բառերը փոխարինել «Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «մշակելու» բառից հետո լրացնել «, պահպանելու եւ տեղափոխելու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով սահմանված բժշկական միջամտության համար համաձայնություն տալու կարգավորումների համաձայն» բառերով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասից հանել «միայն բացառիկ դեպքերում» եւ «, իսկ սույն օրենքով սահմանված կարգով համաձայնության ստացումն անհնար է» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հրաժարվել է մահից հետո հանդես գալ» բառերը փոխարինել «ներկայացրել է իր անհամաձայնությունը մահից հետո հանդես գալու՝» բառերով.
2) 2-րդ մասի «որոշման բացակայության դեպքում» բառերը փոխարինել «գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում» բառերով.
3) 4-րդ մասը «փաստաթղթերում» բառից հետո լրացնել «եւ մուտքագրվում էլեկտրոնային առողջապահության համակարգ» բառերով.
4) 5-րդ մասի «որոշման» բառը փոխարինել «գրավոր անհամաձայնության» բառերով.
5) 7-րդ մասը «այլ հարցերի շուրջ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը «մարդու ուղեղային» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական» բառերով:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) «քաղաքացի» բառը փոխարինել «անձ» բառի համապատասխան հոլովաձեւերով.
2) 1-ին մասի «բ» եւ «զ» կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» կետով.
«է) անձը օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվելու շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.05.2024
Երեւան
ՀՕ-144-Ն