ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«19) իրականացնում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների եւ նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը.
20) տրամադրում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների եւ նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձող նվերների տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.05.2024
Երեւան
ՀՕ-150-Ն