ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 13
ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ»:
Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ենթակա են կատարման» բառերը փոխարինել «ենթակա են հարկադիր կատարման» բառերով.
2) 1-ին եւ 2-րդ մասերի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.
3) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
4) 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-180-Ն