ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա2» կետով.
«ա2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 10-րդ կետի «ժ» ենթակետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.
2) 11-րդ կետի «ժ» ենթակետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.
«Հոդված 9.2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափով.
1. Կատարողական վարույթի մասնակիցներին վարույթի նյութերից պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար՝ | բազային տուրքի 20 տոկոսի եւ պատրաստված յուրաքանչյուր էջի համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով»: |
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 9-րդ կետի «ա» ենթակետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.
2) 12-րդ կետի «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-181-Ն