ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Արգելվում է դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է չգրանցված բժշկական արտադրատեսակների եւ չլիցենզավորված սուբյեկտների գովազդը: Արգելվում է բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների գովազդը զանգվածային լրատվության միջոցներով:».
2) 7.2-րդ մասի «Բուժտեխնիկան» բառը փոխարինել «Բժշկական արտադրատեսակները» բառերով.
3) 7.3-րդ մասը «արտադրություն,» բառից հետո լրացնել «դեղերի մեծածախ իրացում,» բառերով.
4) 7.4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.4. Բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-157-Ն