ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասը «եւ սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Կատարողական վարույթի մասին» օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվում է բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետի ընթացքում:».
2) 6-րդ մասը «կայացնում է դատարանը» բառերից հետո լրացնել «եւ ուղարկում հարկադիր կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 5-րդ մասում, 146-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 6-րդ մասում, 457-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-190-Ն