Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8.1-2.8.3-րդ ենթակետերով.

«2.8.1. Անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության եւ Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների)՝ բազային տուրքի վեցապատիկի չափով.

2.8.2. Անցումային անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց)՝ բազային տուրքի եռապատիկի չափով.

2.8.3. 2.8.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիայի համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-165-Ն