ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ավարտելուց» բառից հետո լրացնել «եւ սահմանված կարգով անհատական լիցենզիա ստանալուց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը «արձակվելու» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «հեռացվելիս» բառից հետո լրացնել «կամ սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու դեպքում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-168-Ն