ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) դիմումը ներկայացնում է հարկադիր կատարողը (Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը)՝ կատարողական վարույթի շրջանակներում:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) եթե իրավունքը ձեռք է բերվել օրենքի ուժով, դատական, վարչական կամ այլ իրավական ակտի հիման վրա կամ նման ակտով թույլատրված սահմաններում՝ պայմանագրի հիման վրա, ապա այդ իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքի դադարման համար օրենքով սահմանված հիմքերով` այդ հիմքերը հաստատող փաստաթղթերի հիման վրա.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-197-Ն