ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 02.05.2024
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում 1-ին մասի 21-րդ կետից հանել «Երեւան» բառը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում 1-ին մասի 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«21) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ քսան հազարից մինչեւ հիսուն հազար դրամ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
17.05.2024
Երեւան
ՀՕ-216-Ն