Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2024

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետից հանել «97.2, 97.3,» թվերը, նույն կետի «189.9-189.10» թվերը  փոխարինել «189.9» թվով, իսկ «206.5, 206.10,  206.11,  206.12,  206.13, 206.16, 206.14 հոդվածներով»  բառերը՝ «206.16-րդ հոդվածով» բառերով:

Հոդված  2. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «97.1,» թվից հետո լրացնել «97.2, 97.3,» թվերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «97.1,» թվից հետո լրացնել «9.2, 97.3,» թվերով:

Հոդված 3. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում 1-ին մասը «189.24-րդ» բառերից հետո լրացնել «, 206.14-րդ» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.20–244.22-րդ հոդվածներով.

«Հոդված 244.20.  Պրոբացիայի ծառայությունը

1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.10-206.13-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Պրոբացիայի  ծառայության  անունից  վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի պրոբացիայի ծառայողի վերադասը:

Հոդված 244.21. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննում եւ վարչական տույժեր նշանակում է հարկադիր կատարողի վերադասը:

Հոդված 244.22. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն օրենսգրքի 189.10-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ,  9-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերն  ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը եւ կարգին համապատասխան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

17.05.2024
Երեւան
ՀՕ-221-Ն