ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 02.05.2024
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝
1)
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ | 14.00» |
պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ
14.00».
2)
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ | 10.00» |
պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ | 10.00». |
3)
«Անկախ պետական մարմնի նախագահ | 10.00» |
պարբերությունը հանել.
4)
«Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ | 8.00» |
պարբերությունը հանել.
5)
«Անկախ պետական մարմնի անդամ | 7.50» |
պարբերությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.05.2024
Երեւան
ՀՕ-224-Ն