Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2024

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում 1-ին մասի 1.12-րդ կետի 6.1-ին ենթակետը «ընկերության» բառից հետո լրացնել «կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածում 1-ին մասի 17-րդ կետը «ընկերությունների» բառից հետո լրացնել «կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.06.2024
Երեւան
ՀՕ-234-Ն