Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2024

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «Հաշվեքննիչ պալատի» բառերից հետո լրացնել «նախագահի,» բառով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ մասով.

«22. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված երաշխիքը Հաշվեքննիչ պալատի նախագահի ու անդամների, ինչպես նաեւ պաշտոնաթող Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ կիրառվում է՝ օգտագործելով 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 1-ին հավելվածով Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամի համար նախատեսված գործակիցները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.06.2024
Երեւան
ՀՕ-247-Ն