Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2024

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 8.5.1-ին  եւ 8.5.2-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«8.5.1. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝
 
 8.5.1.1.արհեստագործական հիմնական
կրթական ծրագրի իրականացման իրավունքի համար
բազային տուրքի 100- ապատիկի չափով
8.5.1.2. արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման համար  բազային տուրքի 20-ապատիկի չափով
 
8.5.2. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝
 
8.5.2.1. միջին մասնագիտական կրթական
ծրագրի իրականացման իրավունքի համար 
բազային տուրքի 120-ապատիկի չափով
8.5.2.2. մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
8.5.2.3.մասնագիտական ուսումնական
հաստատության պետական ավարտական              
փաստաթղթի կրկնօրինակ տրամադրելու համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.06.2024
Երեւան
ՀՕ-254-Ն