ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.06.2024
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
14.1. | վիճակախաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան | բազային տուրքի 600000-ապատիկի չափով |
14.2. | յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար, այդ թվում՝ | |
14.2.1. | Ծաղկաձոր քաղաքում՝ տարեկան | բազային տուրքի 180000-ապատիկի չափով |
14.2.2. | Սեւան քաղաքում՝ տարեկան | բազային տուրքի 150000-ապատիկի չափով |
14.2.3. | Ջերմուկ քաղաքում՝ տարեկան | բազային տուրքի 100000-ապատիկի չափով |
14.2.4. | Մեղրի քաղաքում՝ տարեկան | բազային տուրքի 35000-ապատիկի չափով |
14.2.5. | այլ վայրում՝ տարեկան | բազային տուրքի 5500000-ապատիկի չափով |
14.3. | Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան | բազային տուրքի 600000-ապատիկի չափով |
14.4. | Բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար՝ տարեկան | բազային տուրքի 600000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19.8-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում «շահումով խաղերի եւ խաղատների գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19.14-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով.
2) 2-րդ մասի «վիճակախաղի» բառը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.06.2024
Երեւան
ՀՕ-266-Ն