ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.06.2024
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) մասնակցելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.06.2024
Երեւան
ՀՕ-277-Ն