ՕՐԵՆՔԸ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.06.2024
Հոդված 1.
«Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով:
«2. Պրոբացիայի ծառայողին արգելվում է մասնակցել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.06.2024
Երեւան
ՀՕ-280-Ն