ՕՐԵՆՔԸ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.06.2024
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 եւ ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» եւ «թ1» կետերով սահմանված դեպքերի.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
04.07.2024
Երեւան
ՀՕ-293-Ն