Armenian      
Քրեակատարողական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2024

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «, իսկ երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «եւ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնում է բուժական քրեակատարողական հիմնարկը:»:

Հոդված 6 . Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2024
Երեւան
ՀՕ-305-Ն