ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 98. Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման համար դրամական միջոցների վճարումը, կառավարումը եւ տվյալների հրապարակումը ».
2) 2-րդ մասի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը փոխարինել «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը» բառերով, իսկ 5-րդ մասի 3-րդ կետի եւ 6-րդ մասի 2-րդ կետի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը՝ «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Կառավարության որոշմամբ սահմանվում են՝
1) պետությանը եւ համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման եւ ծախսերի կազմակերպման,
2) պետությանը եւ համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
4) քրեական վարույթներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձեւով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ, իսկ Հայաստանի Հանրապետության դրամի ձեւով՝ մինչդատական վարույթի փուլում պահատվության է փոխանցվում դատախազության դեպոզիտային հաշվին, դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտային հաշվին: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները եւ քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության դրամը դատական վարույթի ընթացքում մուծվում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասը «դատարանի դեպոզիտ» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտային հաշվին» բառերով:
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարության որոշմամբ սահմանվում են պետությանը եւ համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման եւ ծախսերի կազմակերպման, պետությանը եւ համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.07.2024
Երեւան
ՀՕ-308-Ն