Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2024
Հոդված 1. ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում՝

1) քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթատեսակի) ձեւերի, լիցենզավորման եւ որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը.

2) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցման տեսակի ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի ձեւի, լիցենզավորման եւ որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.07.2024
Երեւան
ՀՕ-313-Ն