ՕՐԵՆՔԸ
««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.07.2024
Հոդված 1. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի համաձայն ներկայացված դիմումներով վարչարարությունն իրականացվում է ըստ նախկին զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու տարիների հերթականության՝ առավելագույնը 90 օրացուցային օրվա ընթացքում, եւ հատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների շրջանակներում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.07.2024
Երեւան
ՀՕ-310-Ն