Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2024

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 69-րդ եւ 70-րդ կետերով.

«69) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրման եւ հաշվառման գործունեության որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
70) գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.07.2024
Երեւան
ՀՕ-315-Ն