ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.07.2024
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 69-րդ եւ 70-րդ կետերով.
«69) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրման եւ հաշվառման գործունեության որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
70) գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար | բազային տուրքի եռապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.07.2024
Երեւան
ՀՕ-315-Ն