Armenian      
Գովազդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2024

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.6-րդ եւ 7.7-րդ մասերով.

«7.6. Սերմնաբջիջների դոնորությանն առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը:

7.7. Ձվաբջիջների դոնորությանը, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում վերարտադրողաբանական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

05.08.2024
Երեւան
ՀՕ-318-Ն