Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2024

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդվածով.

«Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում

1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը  չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը  չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու եւ ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 481 -ին, 1702 -րդ եւ 1704 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 2191 -ին հոդվածում երկրորդ պարբերության «4-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի չորրորդ պարբերությամբ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 234-րդ հոդվածում՝

1) «, 201.2 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

2) «169.2» թիվը փոխարինել «1692 -րդ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2442 . Հարկային մարմինները

1. Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4-րդ, 169-րդ, 1699 -րդ , 16910 -րդ, 16911 -րդ, 16912 -րդ, 16913 -րդ հոդվածներով, 16914 -րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններով եւ 2-րդ մասով, 169.15-րդ, 169.33-րդ, 1706 -րդ , 1707 -րդ , 170.8-րդ, 17013 -րդ , 182.6-րդ հոդվածներով եւ 189-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, 1691 -ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային իրավախախտումների մասով ու 158-րդ հոդվածի 11-րդ մասով,165-րդ, 165.10-րդ, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի այլ պաշտոնատար անձը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.09.2024
Երեւան
ՀՕ-334-Ն