ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափերի եւ տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցման ենթակա գործունեության հաշվառման, փոփոխությունների կատարման, իրավունքի դադարեցման, կասեցման, նոր վայրում գործունեության հաշվառման հաջորդ օրը առցանց ներկայացնում են պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 9-րդ կետը «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ որոշում (հրաման).».
2) 8-րդ մասից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման» բառերը:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.09.2024
Երեւան
ՀՕ-340-Ն