ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 9-րդ կետը «այլ տեղեկություններ»բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)»բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) լիցենզիա (ներդիր) ստանալու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը:»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման).».
2) 11-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու»բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.09.2024
Երեւան
ՀՕ-341-Ն