ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 02.10.2024
Հոդված 1.
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1081-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1207-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ծերերի եւ հաշմանդամների տներում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով, իսկ «ծերերի եւ հաշմանդամների տների» բառերը՝ «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
21.10.2024
Երեւան
ՀՕ-350-Ն