ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:».
2) 6-րդ մասի «առաջինից հինգերորդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով.
3) 6.1-ին մասի «1-5-րդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131.1-ին հոդվածով.
«Հոդված 131.1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելը
1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) եւ ֆիզիկական անձանց կողմից «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղեւոր կամ բեռ տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը «173» թվից առաջ լրացնել «131.1 հոդվածի 3-րդ մասով,» բառերով, իսկ նույն մասը «մինչեւ գործի քննությունը վերցնել» բառերից հետո՝ «անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 302-րդ հոդվածի 1-ին, 305-րդ հոդվածի 2-րդ եւ 307-րդ հոդվածի 3-րդ մասերը «131-րդ» եւ «131» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «131.1-ին» եւ «131.1» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.10.2024
Երեւան
ՀՕ-362-Ն