Armenian      
Մանկապատանեկան սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2024
Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում,  1-ին եւ 2-րդ մասերում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.10.2024
Երեւան
ՀՕ-356-Ն