Armenian      
Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման վարչական վարույթները, վարչական վարույթներով ընդունված վարչական ակտերի, վարչական մարմինների գործողությունների եւ անգործության բողոքարկումն իրականացվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողության, վիճակագրական եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ստեղծում եւ կառավարում է, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը տվյալները մուտքագրում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան):».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տեղեկատվական շտեմարանի սպասարկումը եւ վարումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.11.2024
Երեւան
ՀՕ-424-Ն