ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Հոդված 5.1. Միասնական սոցիալական ծառայությունը
1. Միասնական սոցիալական ծառայությունը (օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաեւ իր ստորաբաժանումների միջոցով) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքով սահմանված նպաստները, դադարեցնում է դրանք ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների վճարումը կամ մերժում է նպաստներ նշանակելու, նշանակված նպաստները վերահաշվարկելու դիմումները:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է Միասնական սոցիալական ծառայության՝ օրենսդրությամբ սահմանված տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն):».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-426-Ն