ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3.3-րդ մասից հանել «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.4-րդ մասով.
«3.4. Կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում՝
1) ուսման վճարի 100 տոկոսի չափով կրթաթոշակ տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, եւ այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից.
2) ուսման վճարի 30-100 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, կրթաթոշակ տրվում է մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, եւ այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից.
3) ուսման վճարի 30-100 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, եւ այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործելու է անապահովության գնահատման կարգը հաստատող Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներին հաջորդող ուսումնական կիսամյակից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-410-Ն