ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1.
2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «իսկ եթե որոշումը կայացվել է, կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ 24 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 36 ժամ առաջ» բառերով.
2) 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 12 ժամ առաջ» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-443-Ն