ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.11.2024
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետով, 146-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ նշանակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2029 թվականի ապրիլի 19-ը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
15.11.2024
ԱԺՈ-95-Ա