ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.11.2024
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-386-Ն օրենքի N 5 հավելվածում՝
1) 1-ին եւ 2-րդ աղյուսակների 4-րդ կետերը «2010-2025ՄՀց» բառերից հետո լրացնել «2300-2400ՄՀց» բառերով, իսկ «2500-2690ՄՀց» բառերից հետո՝ «3600-3800ՄՀց» բառերով.
2) 1-ին աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6 | Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր |
անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից | 3,000,000.0 | 0». |
3) 2-րդ աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6 | Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր | անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից | 3,000,000.0»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
21.11.2024
Երեւան
ՀՕ-445-Ն