Armenian      
Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2024

Հոդված 1. «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-600-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության մարմնի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.11.2024
Երեւան
ՀՕ-456-Ն