Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2024

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.4-րդ կետով.
 
«52.4. անասնաբուժական պատվաստանյութերի,
շիճուկների  եւ ախտորոշիչ միջոցների գովազդի
թույլտվություն տրամադրելու համար
բազային տուրքի
10-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
 
«21) Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն  եւ վաճառք  
ա. ֆիզիկական անձանցից
 տարեկան բազային տուրքի 
10-ապատիկի չափով
 բ. իրավաբանական անձանցից
 տարեկան բազային տուրքի 
50-ապատիկի չափով»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.11.2024
Երեւան
ՀՕ-463-Ն