ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 05.12.2024
Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «արտաքին հետախուզության ծառայության,» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ծառայության, » բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «ամենացածր դասային» եւ «բարձր դասային» բառերից հետո հանել «կամ դիվանագիտական» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.
«3.3. Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:».
3) 7-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «դիվանագետներին,» բառով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» աղյուսակի 8-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.12.2024
Երեւան
ՀՕ-476-Ն