Armenian      
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2024
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-220-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչեւ սույն մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները, որոնք վարույթ են ընդունվել վարչական դատարանի կողմից, շարունակում են քննվել վարչական դատարանում, իսկ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները քննվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով նախատեսված կանոններով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.12.2024
Երեւան
ՀՕ-490-Ն