Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2024
Հոդված 1. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-304-Ն օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները ուժի մեջ են մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից: Մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչեւ դրանց պիտանիության (շահագործման) ժամկետի ավարտը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Օրենքի 47.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներն ուժի մեջ են մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

17.12.2024
Երեւան
ՀՕ-504-Ն